Բացել լրահոսը Փակել լրահոսը
582420440_1221051206714896_3491654042534948596_n
A A
Պաշտոնական

Հյուրանոցային համալիրում 29-ամյա կինը գողացել էր 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նազարբեկյան թաղամասում գործող հյուրանոցային համալիրում Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով:
 
Նոյեմբերի 12-ին վարչություն հրավիրված երիտասարդը հաղորդում է տվել, որ օգտվելով իր քնած լինելու հանգամանքից՝ 29-ամյա երանոսցին գողացել է իր բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը՝ խաչով, ինչի արդյունքում իրեն պատճառվել է քսանհինգ հազար դոլարի վնաս։
 
Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին Արցախի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: