A
A
Երևանի պարեկները րոպեների ընթացքում թունավորում ստացած երեխային հասցրել են ԲԿ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը։
Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։
Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։