Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (20)
A A
Մշակույթ

Կներկայացվի մոլորակների խորհրդավոր աշխարհը՝ Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտի միջոցով

 

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19։30-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ ունկնդիրը կտեղափոխվի տիեզերքի առեղծվածային և բազմազան աշխարհ՝ Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտի միջոցով։

Անգլիացի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթը, հետաքրքրվելով աստղաբանությամբ, ստեղծել է յուրահատուկ «Մոլորակները» սյուիտը, որում յուրաքանչյուր մաս խորհրդանշում է մի մոլորակ: Սյուիտում յուրաքանչյուր մոլորակ ներկայացված է առանձին բնավորությամբ։

Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան նաև հատուկ պրոյեկցիաների միջոցով վայելելու մոլորակների ողջ գեղեցկությունը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը