A
A
«Մեր Ձևով» շարժումը հայտարարում է՝ ձայնագրությունը բեմադրված է
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ի պատասխան ՔԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ մի շարք ԶԼՄ-ների հարցումների`
«Մեր Ձևով» շարժումը արդեն հայտարարել է, որ իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին պետք է ման գալ ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում:
Բեմադրված ձայնագրության հեղինակները, բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու, որ ժողովրդական շարժումը շահագրգռելու միջոցով քաղաքացիների ներգրավման խնդիր չունի, քանի որ իշխանության վարած` տրամաբանությունից դուրս քաղաքականությունը անխուսափելիորեն բերում է մեր հասարակության վրդովմունքին:
Եվս մեկ անգամ մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքի և նմանատիպ առաջարկներ ստանալու դեպքում իմանալ, որ գործ ունենք «ուղարկված» մարդկանց հետ ։
Իրավասու պետական մարմինները պետք է ուշադրություն դարձնեն մեկ այլ հանգամանքի վրա` անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը ևս պետք է հստակ իրավական գնահատական ստանա։