Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-23.10.25-dubay-umba
A A
Տնտեսություն

Քննարկվեցին Հայաստանի և Դուբայի գործարար հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Քննարկվեցին Հայաստանի և Դուբայի գործարարների միջև փոխհարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները

Հայաստանի և Դուբայի գործարար շրջանակների միջև փոխհարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի և Դուբայի առևտրի պալատի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Սալեմ Ալ–Շամսիի՝ հոկտեմբերի 23-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ։

Կողմերը ներկայացրին իրենց կառույցների անդամներին, գործունեության ուղղությունները, առաջնահերթությունները, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը։

ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, մթնոլորտին։ Մատնանշելով ԱՄԷ–ի հետ ունեցած փորձը, Ներսես Կարամանուկյանը նկատեց, որ մեծ են հեռանկարները փոխգործակցության շրջանակները քանիցս ընդլայնելու ուղղությամբ։

Սալեմ Ալ–Շամսիի հավաստմամբ՝ Դուբայի գործարարների շրջանում առկա է հայաստանցի գործընկերների հետ կապերն ամրապնդելու մեծ հետաքրքրություն թե՛ ներդրումներ կատարելու, թե՛ համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները հանգամանալի անդրադարձան այն ոլորտներին, որոնցում այսօր իսկ առկա է գործակցության ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, շինարարության

բնագավառներում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել երկու կառույցների միջև համագործակցությունը, պարբերաբար փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Հանդիպմանը ներկա էր Դուբայի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրների գծով տնօրեն Աբդուլահ Բաքերը։