Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

«Իրենք սեպտեմբերի 25-ից գիտեին, որ հարձակում է լինելու։ Ես 26-ի երեկոյան հարցրել եմ այն ժամանակվա նախագահին, ասել է` այդպես հատուկ մի բան չկա, նորմալ է։ Ինձ Մոսկվայից մեր տղաները զանգել-ասել են, որ նման երևութ կա, որ կարող են սկսել։ Հետո ԱԱԾ-ից հասկացել եմ, որ հետախուզությունը կոնկրետ ամսի 25-ին տվել է, որ կիրակի առավոտյան լինելու է պատերազմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե հայկական հետախուզությունը նախապես տեղեկություն է ունեցել, որ Ադրբեջանը հարձակվելու է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ակնարկել էր, որ Հայաստանը փորձել էր այդ տեղեկությունը ճշտել նաև Ռուսաստանից, բայց այնտեղից հանգստացրել էին, թե հարձակում չի լինելու։

Ինչ վերաբերում է նախկին երեք նախագահների հայտարարություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրահրել այդ պատերազմը՝ ասելով` «Արցախը Հայաստան է և վերջ», Սամվել Բաբայանը հիշեցնում է իր նախկին հայտարարությունները, որտեղ զգուշացրել էր, որ «պատերազմն անխուսափելի է»։

«Ես ասում էի` պատրաստվեք պատերազմի: Իրենք են մեղավոր, երեք նախագահները։ Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։