Քննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորությունները
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմը մարտի 16-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի TAIEX ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային փորձագետներին։
Քննարկվել են կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմների զարգացմանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել է նոր տեխնոլոգիաների պայմաններում իրավապահ մարմինների կարողությունների զարգացման ու միջազգային համագործակցության մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը։
Փորձագետները ներկայացրել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման, թվային ապացույցների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների կիրառման ուղղությամբ եվրոպական երկրների փորձը: