Բացել լրահոսը Փակել լրահոսը
655d2feed67579c7290c94e847956930
A A
Սպորտ Պաշտոնական

Քննարկվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին ֆուտբոլիստների քանակի հարցը

Այսօր ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանը և Մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպեցին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի 4 ակումբի ներկայացուցիչներին։

Քննարկվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին միաժամանակ խաղադաշտում գտնվող և հայտացուցակի՝ Հայաստանում մարզված ֆուտբոլիստների քանակի հնարավոր փոփոխությունն առաջիկա 2 մրցաշրջանում։

Ակումբները 2-օրյա ժամկետում իրենց դիրքորոշումը կներկայացնեն ՀՖՖ, որից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեն կքննարկի առաջարկները։