Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

«Ոնց որ կյանքը կանգ է առել»․ հարցումներ եւ կարծիքներ (տեսանյութ)

Սյունիքի մարզի Որոտան և Բարձրավան գյուղերում անցկացվել է հարցում՝ պարզելու, թե որոնք են այն խնդիրները, որոնք բնակիչները համարում են առաջնային մեր երկրի զարգացման համար։

Մարդիկ նշել են, որ տարիների ընթացքում շատ հարցեր մնացել են չլուծված՝ սկսած սոցիալական ու տնտեսական խնդիրներից մինչև ենթակառուցվածքային ու առողջապահական։

Հարցման ընթացքում նրանք առանձնացրել են հինգ հիմնական ուղղություն, որոնք, իրենց կարծիքով, պետությունը պետք է դիտարկի որպես առաջնահերթ՝ բարեկեցիկ և անվտանգ համայնքային կյանք ապահովելու համար։