Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

Բեռնատարների վարորդները ակցիա են անում, կառավարությունից պահանջում են բանակցել ՌԴ-ի հետ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բեռնատարների վարորդները այսօր կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև՝ պահանջելով, որ գործադիրը Ռուսաստանի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրյա սահմանափակման վերացման հարցով։

Վարորդների խոսքով՝ թույլատրված օրերի կեսը կորում է Լարսի անցակետում և ճանապարհին։ Նրանց մոտ է եկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը զբաղվում է խնդրով։

Ռուսաստանը այս տարվա հունվարի 1-ից սահմանել է նոր կարգ․ առանց վիզայի մուտքի դեպքում օտարերկրացիները կարող են մեկ տարվա ընթացքում մնալ ՌԴ-ում միայն 90 օր։ Վարորդները դժգոհում են՝ նշելով, որ իրենք ոչ աշխատելու, ոչ էլ զբոսաշրջության նպատակով են մեկնում Ռուսաստան։