Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Լոռու Ձորագյուղում՝ որտեղ տղաները չեն ամուսնանում. ինչու և ինչ են ասում գյուղացիները (տեսանյութ)

Լոռու մարզում՝ լեռներով ու հովիտներով շրջապատված անկյունում է գտնվում մի փոքրիկ, բայց ջերմ գյուղ՝ Ձորագյուղը։ Գյուղի բնակիչները համեստ են, աշխատասեր ու սրտաբաց սիրում են իրենց հողը, չեն վախենում դժվարություններից ու շարունակում են ապրել ու ստեղծել՝ նույնիսկ ամենածանր պայմաններում։Բայց այս գեղեցիկ գյուղը ունի մի հետաքրքիր խնդիր, որի մասին խոսում են գրեթե բոլորն՝ անկախ տարիքից։ Գյուղում շատ են չամուսնացած տղաները։ Բազմաթիվ ընտանիքներ հույսով սպասում են, որ իրենց որդիներն արդեն կկերտեն իրենց ընտանիքները, բայց տղաներն առանց հարսնացուների են մնացել:Ինչո՞ւ են գյուղի տղաները չեն ամուսնանում, և ինչ են առաջարկում գյուղի բնակիչները՝ այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք գտնել մեր այցելության ընթացքում։

Անկյուն+3