A
A
Նոր ՔՊ պատգամավորը երդվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կազմը համալրած Վանիկ Օհանյանը պետք է երդվի ամբիոնի մոտից:
Նորընտիր պատգամավորը երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալ եմ»: