A
A
Պետական ինստիտուտներում կադրային լճացում կլինի,եթե պետությունը չաջակցի երիտասարդներին․Շ․ Մանուկյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը վստահ է՝ աշխատաշուկայի խնդիր ունենք՝ ուսանողները իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել չեն կարողանում կամ ուսման վարձավճարը տալու համար հավելյալ աշխատանքի են տեղավորվում։
«Պետությունը պետք է իրականացնի ծրագրեր, որտեղ ուսանողը համակարգային առումով դրսեւորի իրեն։ Մենք կմշակենք ծրագրեր, որտեղ ուսանողը կկարողանա իրեն ներկայացնել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պետության վաղվա «երեսը» ուսանողն է։
«Առանց այսպիսի ծրագրերի պետական ինստիտուտներում կադրային մեծ լճացում կլինի»,- ասաց նա։