A
A
Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի առաջնության եզրափակչում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիի հետ: Ամոյանը գերազանցեց մրցակցին 5:1 հաշվով:
Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 19-ին: