A
A
Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա և Մարսել
Աջակցիր «Ա1+»-ինՆ․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ Հայրապետի հանձնակատար Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը։