Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արշակ Սրբազանի ձերբակալության մասին մանրամասներ է ներկայացնում փաստաբան Արսեն Բաբայանը (տեսանյութ)

Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով՝ Արշակ Սրբազանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերն անհամաչափ են ներկայացվող հոդվածին։ «Տարօրինակ է, որ թեև սրբազանին մեղադրում են թմրամիջոց իրացնելու համար, բայց մեղադրանքի փաստական հիմքում մատնանշվում է, թե նա իբրև հանձնարարել է, որ 2018-ին ընդդեմ կաթողիկոսի ցույցի մասնակիցներից մեկի ուսապարկի մեջ թմրանյութ՝ «պլան» գցեն»,– նշել է փաստաբանը։

Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԱԾ–ն Սրբազանին ձերբակալել է Քննչական կոմիտեի գլխավոր մուտքի մոտ՝ կոմիտեում հարցաքննության ավարտից անմիջապես հետո։

Քննչական կոմիտեն իր կողմից հայտնել է, որ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ դատավոր Մասիս Մելքոնյանը Սրբազանի կալանքի միջնորդության քննությունը նշանակել է վաղը՝ առավոտյան ժամը 09։30-ին։