Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x48wh-1152x672z-0.6823
A A
Սպորտ

World challenge cup-ում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որը պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»

Փարիզում սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Համլետ Մանուկյանն անցել է եզրափակիչ փուլ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
 
«Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով:
 
World challenge cup մրցումներում Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:
 
Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ) Արթուր Դավթյանը (նժույգ թափեր)»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: