Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:
Մեդալի հանձնման արարողությունը կայացել է Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:
Աղասյանի մեդալն ստացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:
Հիշեցնենք, որ Աղասյանը մահացել էր 2019թ․՝ ավտովթարի հետևանքով։