Ինչ է առաջարկել «Մեր ձևով» շարժումը Աչաջուրում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեր ձևով» շարժման անդամները երկու օր առաջ այցելել էին Աչաջուր՝ համայնքի խնդիրներին ծանոթանալու։
«Ա1+»-ը զրուցել է «Մեր ձևով» շարժման տնտեսական գծով համակարգող Աշոտ Ֆարսյանի հետ հետագա անելիքների մասին։
«Կարող է թվալ, որ բնակիչների մոտ խորը անտարբերություն կա այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում։ Կարծես նրանց հետաքրքրում են մանր կենցաղային խնդիրները միայն, օրինակ՝ լույս անցկացնեն, գյուղ ջուր հասցնեն կամ տարածքի մաքրման խնդիրը կարգավորեն։
Չեն խոսում աշխատատեղերի մասին, չնայած որ գործազրկության մակարդակը բարձր է։ Կարծում եմ, այս ամենը տարիների խորը հիասթափության արդյունք է, քանի որ խոստումները իրականություն չեն դառնում և իրենց խնդիրները չեն լուծվում»,-ասում է նա։
Այնուամենայնիվ «Մեր ձևով» շարժման անդամները հավատում են, որ գոնե թեկուզ փոքր խնդիրները լուծելով՝ հնարավոր է մարդկանց հավատը վերադարձնել։ Աշոտ Ֆարսյանի խոսքով՝ իրենց նպատակն է հավաքագրել բնակիչների մեծ ու փոքր խնդիրներն ու լուծումներ առաջարկել։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։