Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կալանավորված Ռուբեն Հակոբյանի գործով առաջին նիստն է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երևանի քրեական դատարանում մեկնարկել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Հակոբյանը կալանավորված է հուլիսից։

Նրա փաստաբանները պահանջել են դադարեցնել հետապնդումը՝ հայտարարելով, որ Հակոբյանի խոսքերը կոչ չեն պարունակել։ Դատախազությունը պնդում է հակառակը։

Նա երրորդ ընդդիմադիրն է, որ կալանավորվում է նույն հոդվածով․ առաջինը Սամվել Կարապետյանն էր, երկրորդը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։