Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ես յուրահատուկ եմ. Վան Խաչատուր (տեսանյութ)

«Ես յուրահատուկ մարդ եմ, իմ կարծիքով, և սա վատն ու լավը լինելու հարցը չի...»

Այսօր լրանում է հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան և փիլիսոփա Վան Խաչատուրի ծննդյան 99-ամյակը։ Նա մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 27-ին։

Վան Խաչատուրը համարվում է Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը և առաջին ավանգարդիստական ու աբստրակցիոնիստական աշխատանքների հեղինակը։

«Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել։ Ես ապրում եմ ոչ թե կենցաղային իրադարձություններով, այլ փիլիսոփայական կատեգորիաներով»,- ասում էր նա։

Նրա հեղինակած են Մատենադարանի շենքի հայտնի որմնանկարներն ու խճանկարը։ Վան Խաչատուրը հպարտությամբ էր հիշում նաև մայրաքաղաքի մուտքի մոտ գտնվող «Ճայի» կոմպոզիցիայի ճարտարապետական լուծման մասին։

Նա ուներ իր յուրահատուկ պատկերացումը ճարտարապետության մասին․ ըստ նրա՝ ամենակարևոր սկզբունքը շրջակայքի գեղեցկությունը չփչացնելն է։

«1991-ին ես բնակարան գնեցի, թանգարան ստեղծեցի և մոտ 3000 գործ նվիրեցի իմ ժողովրդին։ Թանգարանն իմ աշխարհն է, որտեղ ես երջանիկ եմ»,- ասում էր Վան Խաչատուրը։

Առաջարկում ենք դիտել Ա1+ի պատրաստած ֆիլմը։