Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես՝ որպես արցախցի, ասում եմ, արցախցիներին դավաճանել են բոլորը․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)

«Նախ պետք է կարողանանք արցախցիների համար ապահովել արժանապատիվ կյանք մայր Հայաստանում։ Մեզ համար կարևորագույն խնդիր է, որ արցախցիները հավաքական կերպով մնան մայր Հայաստանում։ Այդպիսով մենք ուժեղ դիրքեր կունենանք Արցախի նկատմամբ մեր պահանջատիրության հարցում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը՝ անդրադառնալով արցախցիների խնդիրներին։

Երկրորդ փուլով, ասում է, իրենց համար կարևոր կլինի արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնելը։

Խոսելով արդեն «Մեր ձևով» շարժման քաղաքական հեռանկարների՝ կուսակցություն դառնալու, 2026թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և հաղթելու ցանկություն ունենալու մասին, ասում է, իրենք երիտասարդ են ու պրոֆեսիոնալ, և ընտրապայքարի ժամանակ մարդիկ կտեսնեն, որ հանձինս իրենց՝ այլընտրանք ունեն։ Իսկ արդյոք իրենց առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքը անվստահություն չի առաջացնի մարդկանց մոտ։ Չէ որ 44 օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո այդ երկրի վարած քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի օգտին չէր։

«Արցախցիներին դավաճանել են բոլորը։ Ես դա որպես արցախցի եմ ասում։ Բայց արդյոք դա նշանակում է, որ ես պետք է նեղանամ ամբողջ աշխարհից, պարփակվեմ իմ մեջ։ Ոչ, ես կողմ եմ նրան, որ խոսենք, բանակցենք, մեր դժգոհությունները, մտավախությունները հայտնենք և վեր հանենք դրանց պատճառներն ու հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- պատասխանեց Արեգա Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում