Բացել լրահոսը Փակել լրահոսը
24393124_0_83_1600_983_1920x0_80_0_0_3793153b17934f0c375660e10f811bf3
A A
Սպորտ

Հարոյանը հեռանում է ազգային հավաքականից․ Պատճառը նոր մարզչի նշանակումն է

Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից։ Տեղեկությունը հայտնում է մարզական մեկնաբան և ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը Մելիքսեթյանի միջոցով հայտարարություն է տարածել` նշելով, որ իր որոշման հիմքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է, հայտնում է Sputnik Արմենիան։

Հարոյանը շեշտել է, որ վերջին 15 տարում հանդես է եկել հավաքականում 92 հանդիպմանը և այժմ ճիշտ ժամանակն է հրաժեշտ տալու։

«Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին»:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’ տ Սխիպը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը՝ ՀՖՖ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ:Ազգային հավաքականը կգլխավորի Եղիշե Մելիքյանը։

Նա նշել է, որ հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում թե՛ ուրախ, թե՛ բարդ ժամանակահատվածներում։

«Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին։ Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս ու հայրենասիրությանս մասին, քանի որ դուք ինքներդ եք դա տեսել թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել։ Ես էլ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին։ Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար։ Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու», – եզրափակել է ֆուտբոլիստը։

Վարազդատ Հարոյանն իր ակումբային կարիերան սկսել է «Փյունիկի» ֆուտբոլային ակադեմիայից։ 2010 թվականին նա դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում «Փյունիկը» նվաճել է Հայաստանի առաջնության, գավաթի և սուպերգավաթի տիտղոսները։ Ազգային հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից։