Բացել լրահոսը Փակել լրահոսը
verin-larsum-soghanq-e-teghi-u-n333078-1
A A
Հասարակություն

Վերին Լարսը փակ է․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը (տեսանյութ)

Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։
 
Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
 
Սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։
 
Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը: