A
A
«Մի հին ծանոթ ունեմ, մատուցող, որը չի կարողացել օգտվել առողջության ապահովագրության ծրագրից»․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԾանոթս, որ մատուցող է աշխատում, շահառու չէ առողջապահության ապահովագրության, որովհետև նրա աշխատավարձն 80 000 դրամ է։ Բայց եթե իմ ծանոթի աշխատավարձն այդքան լիներ, նա երբեք այդ սրճարանում չէր աշխատի։ Այդ մասին հրապարակած տեսանյութում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ստվերի պատճառով մարդը մի պահի հայտնվել է ծանր ֆինանասական դրության մեջ, մինչդեռ եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, նա կլիներ առողջության ապահովագրության շահառու և խնդիրների 97 տոկոսը չէր ունենա»,- ասաց նա։