A
A
Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված 2025 թվականի Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն:
Սարգիսը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։