Հայաստանն ու Ադրբեջանը, հուսով ենք, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ կապերի խորացման ռիսկերը․ Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆրա խոսքով՝ Արևմուտքը «հետխորհրդային տարածքում հավասար հարաբերությունների կարիք չունի»։
«Նրանց պետք է ռեսուրսներ վերցնել, երկրներին միմյանց դեմ հանել, ամեն ինչ բորբոքել և իրենց պահել պարզապես որպես տիպիկ գաղութարարներ, որպես տիպիկ ստրկացնողներ, որպես տիպիկ իմպերիալիստներ։ Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը, որովհետև դա իսկապես ռիսկեր է պարունակում, իսկ իրավիճակը սրվում է։ Եվ բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես է դա ավարտվում։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ տիրում է առճակատում, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն», «նորմալություն» բառերը։ Դրա փոխարեն գալիս է արևմտյան պարտադրված նոր նորմալությունը։ Դե իսկ հետո մնացած ամեն ինչ, ինչ մենք բազմիցս տեսել ենք»։