A
A
Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍամվել Կարապետյանին կալանավորել են երկու ամսով, այդ մասին հայտնել է նրա փաստաբանը։
Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը կբողոքարկի նրան կալանավորելու մասին դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Կարապետյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
ՔԿ-ից նշել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։
Ակցիայի ներկաների համար ընթերցեցին Սամվել Կարապետյանի ուղերձը․
Հարգելի հայրենակիցներ,
խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։
Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։
Շնորհակալություն աջակցելու համար