Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Պայթյուն Արմավիրի մարզում. հնդիկ շինարար է վնասվել

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում պայթյունից քաղաքացի է տուժել, հայտնում է shamshyan.com-ը։
 
Վիրավորը Հնդկաստանի Հանրապետության 32-ամյա քաղաքացի Դիշեր Ֆ.-ն էր։ Նա շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, անզգուշաբար ձգել է պայթուցիչի օղակը, ինչի հետևանքով նռնակը պայթել է նրա ձեռքում՝ պատճառելով մատների ամպուտացիա։
Դեպքի վայր ժամանած քննիչները և փորձաքրեագետները հայտնաբերել են արնանման հետքեր, ինչպես նաև նռնակն ու պայթուցիչը։
Դեպքի փաստով նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։