Բացել լրահոսը Փակել լրահոսը
CaԵՌpture
A A
Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննչական գործողություններ են իրականացվում կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննչական գործողություններ են իրականացնում։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարույթն առնչվում է կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին: 

«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Այս մասին տեղեկացրել են հարցմանն ի պատասխան:
 
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշել են կոմիտեից։
 
Մեզ հայտնի դարձավ, որ այն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Թե ինչ կարգավիճակ ունի Գաբրիելյանը՝ չեն մանրամասնում։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննչական գործողություններ են իրականացնում կոմիտեում քննվող քրեական վարույթով։