Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-22_23-17-38
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Սամվել Կարապետյանի որդին Էմանուել Մակրոնին հրավիրել է իրենց տուն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, ֆրանսերենով տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Տեսաուղերձում Սարգիս Կարապետյանը կոչ է արել Մակրոնին այցելել իրենց տուն և հանդիպել Սամվել Կարապետյանի հետ։

Սարգիս Կարապետյանը շեշտել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի, և շատ հայրենակիցներ համարում են այն իրենց երկրորդ տուն։ Սակայն նա հավելել է, որ ներկայիս Հայաստանում տիրում է իրավական քաոս, իսկ գործող իշխանությունները քաղաքական հետապնդումներ են իրականացնում՝ ուղղված Եկեղեցուն, սփյուռքին և ընդդիմախոսներին։

Համապատասխանաբար, քանի որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, նրա որդին Ֆրանսիայի նախագահին հրավիրել է այցելել իրենց տուն՝ ընդգծելով, որ եթե Ֆրանսիայի նախագահը կարևորում է ժողովրդավարական արժեքները և քաղբանտարկյալների հարցը, ապա նա պետք է ընդունի այս հրավերը։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Sarkis Karapetyan (@sarkis.samueli)