A
A
ՀՀ ՍԱՏՄ հաստատում է, որ Ռոսսելխոզնադզորից նամակ է ստացե, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ- բանջարեղենի խմբաքանակներում արձանագրել են խախտումներ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՍԱՏՄ–ն հաստատում է, որ «Ռոսսելխոզնադզոր»–ից նամակ է ստացել, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ և հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակվել է։
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ: Առկա է պայմանավորվածություն առցանց կոնֆերանսի վերաբերյալ՝ ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների տրամաբանությամբ խնդիրն արագ կարգավորելու միտումով:
Տնտեսվարողներն անմիջապես տեղեկացվել են իրենց բեռներում հայտնաբերված շեղումների մասին, իսկ տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել:
Նշենք, որ ռուսական կողմից եկած նամակում նշված էր, որ խախտումները վերաբերում են միայն լոլիկին և խնձորին։