A
A
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց ավտոմեքենայի մոտ: