A
A
Բերետավորների հրմշտոցի արդյունքում լրագրողը կորցրեց գիտակցությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի Մանուկյանին, այնուհետև քաշքշեցին, ինչից հետո լրագրողի ինքնազգացողությունը վատացավ, նա ուշաթափվեց։
Նրան օգնություն են ցուցաբերում ԱԺ պատգամավորներ Գառնկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը։
24-news.am-ի խմբագիր Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով տեղեկացնում է. «Բերետների գազանության պատճառով գիտակցությունը կորցրեց իմ ընկեր, գործընկեր Մերի Մանուկյանը»։