Բացել լրահոսը Փակել լրահոսը
580ddd5a-7d40-4255-8b60-97f397e02de7
A A
Պաշտոնական

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։