Բացել լրահոսը Փակել լրահոսը
aprili-24-6
A A
Հասարակություն

Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում (տեսանյութ)

Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում, գրում է Aliq.ge-ն։

Ինչպես նաև, «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագությունների։

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվածներին խոսքով դիմեցին «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանն ու կազմակերպության անդամները, Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանը, քաղաքական գործիչ Լևոն Չիդիլյանը և այլք։