Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կհրաժարվի՞ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից․ ռիսկեր, վտանգներ» թեմայով։ ՈԻՂԻՂ (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կհրաժարվի՞ Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից․ ռիսկեր, վտանգներ» թեմայով։Բանախոսներ՝✅Սիրանուշ Սահակյան՝ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահԱդրբեջանը Հայաստանից պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից։Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:Մարտի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե, արդյոք, Հայաստանի իշխանությունների օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց, նշեց․ «Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է»։Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։