Բացել լրահոսը Փակել լրահոսը
845833816_1784339246117416_2119406982468420855_n
A A
Սպորտ Պաշտոնական

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

 
Հորդանանում ավարտված ընկերական մրցաշարում կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գրավել է առաջին հորիզոնականը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 
 
Մարիամ Ստեփանյանի գլխավորած ընտրանին մրցաշարի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր Հորդանանին, իսկ երկրորդում գոլազուրկ ոչ-ոքի գրանցել Ինդոնեզիայի հետ։
 
Հորդանանի և Ինդոնեզիայի հավաքականների միջև հանդիպումն էլ ավարտվել է 0։0 հաշվով, ինչի արդյունքում մեր հավաքականը մրցաշարն ավարտել է առաջին հորիզոնականում։