Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ալավերդիում նոր թատերաշրջանն սկսված է (տեսանյութ)

Ալավերդու քաղաքային թատրոնում այսօր մեկնարկեց նոր թատերաշրջանի սկիզբը: Թատրոնի դերասանները երկարատև արձակուրդից հետո սկսում են իրենց աշխատանքը: Թատրոնում նոր դերասան կա: Դերասանուհի Անահիտ Ղազարյանն է, որը մի քանի ամիս առաջ է մայրաքաղաքից Ալավերդի տեղափոխվել՝ մշտական բնակվելու համար: Նա այստեղ է գտել իր երազանքի աշխատանքը:

« Ի ուրախություն ինձ էնպես ստացվեց, որ ներգրավվեցի Ալավերդու թատրոնում: Ինչու եմ ասում ի ուրախություն ինձ, որովեհտև դա իմ վաղեմի երազանքն է եղել», -ասում է Անահիտ Ղազարյանը:

Անահիտ Ղազարյանն Ալավերդի քաղաքն ու այստեղի  մարդկանց նույնպես  շատ է սիրել: Դերասանուհին շուտով իր առաջին դերը կստանա: Իսկ մինչև այդ, նոր թատերաշրջանում բեմադրվելիք պիեսի ընթերցումն է: