Բացել լրահոսը Փակել լրահոսը
420081648_910669117085943_53328398495924501_n
A A
Հասարակություն

Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը

Հենրիխ Համլետի Մխիթարյան, հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր։ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 35-ամյակը:

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական«Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 11 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 

«A1+»-ը  շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին եւ նորանոր նվաճումներ մաղթում կարիերայում։