Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Տնտեսություն

Հայաստանյան աշխատաշուկան 2023-ին․ Job.am-ի հետազոտության արդյունքները

 Job.am աշխատանքային հարթակը ներկայացնում է 2023թ․ հայաստանյան աշխատաշուկայի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրվել են ավելի քան 10 կայքերում ողջ տարվա ընթացքում հրապարակված աշխատանքի հայտարարությունները, որոնց հիման վրա ստացված տվյալները ներկայացնում են․

· 2023թ․ թափուր աշխատատեղերի քանակը՝ 2022թ․ հետ համեմատությամբ,

· ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտները,

· ամենապահանջված մասնագիտությունները,

· ամենաշատ աշխատատեղեր առաջարկող կազմակերպությունների առաջին տասնյակը,

· մարզերում աշխատատեղերի առկայության ցուցանիշները,

· միջին աշխատավարձերն՝ ըստ մասնագիտությունների (համաձայն Job.am-ի գործատուների նշած տվյալների)

Աշխատակիցների ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտների շարքում են վաճառքները և մարքեթինգը, դիզայնը, լոգիստիկան, կառավարումը (մենեջմենթ) և ադմինիստրատիվ աշխատանքը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների կառավարման և իրավական ոլորտները։

Վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակված թափուր աշխատատեղերի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ պահանջված են եղել հաշվապահները, ում հաջորդում են իրավաբանները, հաշվետարները, վարորդ-առաքիչները, սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) մասնագետները և գրաֆիկ դիզայներները։

Հայկական աշխատաշուկայում անցնող տարվա ընթացքում ամենաշատ աշխատանքի հայտարարություններ տեղադրած ընկերությունների տասնյակը գլխավորում են Digitain-ը, SoftConstruct-ը, Թումոն, Ֆասթ բանկը, Արդշինբանկը, Ամերիաբանկը, ինչպես նաև ԱյԴի, ՎՏԲ-Հայաստան և Էվոկա բանկերը։ Հետազոտության արդյունքներին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ։