Բացել լրահոսը Փակել լրահոսը
594076732_1150767003903314_8066821904142340238_n
A A
Պաշտոնական

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024-ի սեպտեմբերից

ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից:

✅Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։

ℹ️ Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։
Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։

👥 Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:

Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։

📌 Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
📌Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն