Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է․ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ։

Ամեն տարի դեկտեմբերի 10-ին միջազգային ողջ հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը. 75 տարի առաջ հենց այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Մարդու իրավունքների միջազգային օրը ևս մեկ առիթ է հատուկ ընդգծելու, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունը՝ իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:

Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է այն շարժիչ ուժը, որը միավորում է բոլորիս ու նպաստում հանրային համերաշխությանը։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իր գործունեությամբ մշտապես ձգտում է հաստատել հարգանքի այդ մշակույթը՝ առաջնորդվելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության բարձր առաքելությամբ։

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ իրավունքների պաշտպանության առջև կանգնած խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը:

Այս համատեքստում չափազանց մեծ է պետության դերը, որի պարտականությունն է ինչպես ստեղծել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ, այնպես էլ մշտապես կատարելագործել դրանք՝ իրավունքի գերակայության և իրավունքահեն արժեքների ապահովմամբ:

Դեկտեմբերի 10-ը՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր, նաև հիշեցում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա աշխատանք, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ձևավորել համերաշխ և հանդուրժող հասարակություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս խորհրդանշական օրվա կապակցությամբ