Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տարիներ շարունակ մեր ամբողջ ռեսուրսը ծախսել ենք ԼՂ պետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա․Փաշինյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ին Իջևան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:
 
Նիստին մասնակցել են Կուսակցության Տավուշի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
 
Մեր առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ:

Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարները չկրող մարդիկ 2024-ից դուրս կգան կուսակցությունից: