Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Բաբայանը Ազգային ժողովում է (տեսանյութ)

 Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանն ասաց,որ  պատրաստ է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին։ 

«Հրավիրել են, և ես համաձայնել եմ ներկա գտնվել և հարցերին պատասխանել։ Ի՞նչի պետք է խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերին, որոնք ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ»,- ասաց Բաբայանը։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը գումարել է 2022 թվականի փետրվարին։ Այդ օրվանից մինչ այս պահը բազմաթիվ պաշտոնյաներ ու զինվորականներ են հարցաքննվել։ Նիստին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասնակցությամբ նիստը՝ ի տարբերություն նախորդների, բաց էր։ Հանձնաժողովի նախորդ նիստին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը։