A
A
Ռուս խաղաղապահները ԼՂ-ի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու. ՌԴ ՊՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան երկու հազար մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: