Բացել լրահոսը Փակել լրահոսը
607951663_1409116460574565_2553233523195653426_n
A A
Պաշտոնական

Մեր պետականության համար հերթական ծանր տարին էր․ Քոչարյանի ուղերձը

Ռոբերտ Քոչարյանի ամանորյա ուղերձը․

Ավարտին է մոտենում 2025 թվականը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։

Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:

Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ռոբերտ Քոչարյան