A
A
Փողոցային բարքերով խոսող անձինք ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել կարգն ու կանոնը. Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓողոցային բարքերով խոսող անձինք, որ պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգն ու կանոնը։
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես շատ ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բայց միգուցե սա միակ այն լեզուն է, որ փողոցային բարքերով առաջնորդվող մեր գործընկերները հասկանում են։ Ես բացարձակ հաճույք չեմ ստանում նման խոսույթից, դա տհաճ է, և շատ տհաճ է, որ ինքդ էլ ստիպված ես այդպես արձագանքել։ Դա անհրաժեշտ, որոշ դեպքերում անփոխարինելի արձագանք է»,- ասաց նա։