Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-31_08-21-07
A A
Պաշտոնական

Կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:
 
Վարդենյաց լեռնանցքը, Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Կապանի, Սիսիանի, Գորիսի, Գավառի, Ճամբարակի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց է։
 
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Լարսիմասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։