Վարազդատ Լալայանը նվաճեց երկու մեդալ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ մեկ․ ծանրամարտի ԱԱ
Աջակցիր «Ա1+»-ինՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Վերջինը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները։
Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը երկամարտի 460 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ։ Նա պոկում վարժությունում ցույց տվեց 3-րդ արդյունքը և նվաճեց բրոնզե մեդալ։
Մեր երկրորդ մարզիկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտի 450 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Սակայն նա արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում։
Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը, որն այժմ ներկայացնում է Բահրեյնը, 459 կգ արդյունքով գրավեց մրցանակային 3-րդ տեղը։ Նա արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում։
Այս քաշային կարգում դարձյալ հաղթեց վրացի Լաշա Տալախաձեն, որը Վարազդատ Լալայանից 13 կիլոգրամ շատ բարձրացրեց։
Մեդալների ընդհանուր քանակով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 11-րդ տեղը՝ 1 ոսկի, 4-ական արծաթ և բրոնզ։